ԼՂ հայաթափումը տեղի է ունեցել տարբեր գործոնների պատճառով․ բոլորը ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ Արմեն Գրիգորյան (տեսանյութ)
Լեռնային Ղարաբաղի հայաթափումը տեղի է ունեցել բազմաթիվ գործոնների պատճառով ու դրա մեղավորը Հայաստանի իշխանությունը չէ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Եվ դա միանշանակ է»,-ասաց նա։
Նա նշեց, որ բոլորը՝ սկսած Ռուսաստանից, ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չեմ ուզում մտնել այդ քննարկումների մեջ։