Լոս Անջելեսում նոր անտառային հրդեհ է բռնկվել
Լոս Անջելեսի նահանգում նոր անտառային հրդեհ է բռնկվել, որն այրել է ավելի քան 20 քառակուսի կիլոմետր տարածք:
Այս մասին հայտնել է Կալիֆոռնիայի անտառտնտեսության և հրդեհային պաշտպանության վարչությունը։
Իշխանությունները հայտարարել են մոտակա մի շարք շրջանների տարհանման մասին։
Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Լոս Անջելեսում սկսված անտառային հրդեհները համարվում են նահանգի պատմության մեջ ամենամեծը։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Զոհվել է առնվազն 25 մարդ։ Օդերեւութաբանները նշում են, որ հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել չոր ու քամոտ եղանակը։