Դոնալդ Թրամփը փակեց ԱՄՆ-ի հարավային սահմանը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել, որով փակվում է Միացյալ Նահանգների հարավային սահմանը։
Այս մասին հայտնում է Սպիտակ տան կայքը։
Ավելի վաղ նշվում էր, որ Թրամփը այդ քայլին կգնա երդմնակալությունից անմիջապես հետո, ինչն իրականություն դարձավ:
Ամերիկյան մամուլը գրում է, որ առաջին փուլում երկրի հարավային սահմանի հսկողության համար կուղարկվի մոտ 2000 զինվոր: