Իրանն ու Ադրբեջանը ստորագրեցին համագործակցության նոր փաստաթուղթ
Թեհրանում ստորագրվել է Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության մասին փաստաթուղթ։
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության հաղորդագրության համաձայն, փաստաթուղթը ստորագրել են Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադիղը և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։
Համաձայնագրում խոսվում է երկու երկրների հետագա համագործակցության մասին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տրանսպորտը, մաքսային, էներգետիկ և ջրային ոլորտները:
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել Իրանի և Ադրբեջանի համատեղ տնտեսական հանձնաժողովի 16-րդ նիստի շրջանակներում, որը տեղի է ունեցել Թեհրանում։