Գերմանիայի հատուկ ծառայությունների մոտ հայտնված ԴԱԻՇ-ի փաստաթղթերում երևում են Փարիզի ահաբեկիչների անունները
Գերմանիայի հատուկ ծառայությունների կողմից ձեռք բերված ԴԱԻՇ-ի փաստաթղթերում գտնվում է այն երեք զինյալների անունները, ովքեր անցած տարի նոյեմբերի 13-ին մասնակցել են Փարիզի ահաբեկչություններին: Այդ մասին ուրբաթ օրը հայտնել է WDR ռադիոկայանը:
Անձնական հարցաթերթիկներում ծայրահեղականները նշել են, որ ցանկանում են կռվել ԴԱԻՇ-ի կողմից, սակայն նրանք չեն նշել, որ պատրաստ են դառնալ մահապարտ: Նրանք երեքն էլ ԴԱԻՇ-ի տարածք են գնացել 2013 և 2014 թվականներին: Փաստաթղթերում նշված է նաև ահաբեկչությունների կազմակերպիչ Աբդելհամիդ Աբաուդի անունը, որպես ֆրանսիացի մի իսլամիստի երաշխավոր, որը մտադիր է եղել նույնպես միանալ ԴԱԻՇ-ին: Ինչպես նշում է ռադիոկայանը, փաստաթղթերի վերլուծությունը կարող է օգնել իմանալու թե ով է կանգնած եղել Փարիզի ահաբեկչությունների հետևում, որոնք խլեցին 130 մարդու կյանք:
Մարտի 7-ին տեղական լրատվամիջոցները հաղորդել են, որ Գերմանիայի իրավապահ մարմինների տրամադրության տակ է հայտնվել ԴԱԻՇ-ի մոտ 22 անդամների տվյալներ, այդ թվում՝ Գերմանիայի քաղաքացի հանդիսացող զինյալների մասին փաստաթղթեր