Ռուսաստանում առաջարկել են փոխել Սև ծովի անունը և դնել Ռուսական ծով
Ռուսաստանի Դաշնության Կոմունիստական կուսակցությունից Սարատովի շրջանային դումայի պատգամավոր Դենիս Բուլանովը առաջարկել է փոխել Սև ծովի անվանումը։ Նա հայտարարել է, որ հնարավոր է աշխարհագրական օբյեկտին վերադարձնել իր պատմական անվանումը՝ Ռուսական ծով։
«Աշխարհագրական անունների վերաիմաստավորման գաղափարը ժողովրդականություն է վայելում համաշխարհային պրակտիկայում՝ արտացոլելով երկրների ցանկությունը՝ ընդգծելու իրենց պատմամշակութային ինքնությունը։ Այս համատեքստում կարելի է մտածել Սև ծովն իր հին անվանմանը՝ Ռուսական ծով դարձնելու մասին»,- նշել է Բուլանովը։
Պատգամավորը պարզաբանել է, որ այս անվանումն առաջարկում է միայն Ռուսաստանի ներսում օգտագործելու համար։