Էրդողանի պատվիրակությունը մարտի 15-ին կայցելի Ադրբեջան
Հայտնի է դարձել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ադրբեջան կատարելիք ուշացած այցի ամսաթիվը։ Տեղեկացնում է APA գործակալությունը։
Էրդողանի գլխավորած պատվիրակությունն Ադրբեջան կայցելի մարտի 15-ին։ Սպասվում է թուրք-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպումներ անցկացնել։ Նախատեսվում է, որ Էրդողանը Ադրբեջան կայցելի մեծ պատվիրակությամբ, որտեղ սպասվում է երկկողմանի կարևորություն ունեցող խնդիրների քննարկում։ Սպասվում է, որ թուրքական պատվիրակությունն ադրբեջանական տնտեսության փրկության քայլեր կառաջարկի։
Հիշեցնենք, որ Էրդողանի այցը նախապես նախատեսված էր փետրվարի 18-ին, սակայն Անկարայում տեղի ունեցած խոշոր ահաբեկչական գործողության պատճառով Էրդողանը հետաձգեց սպասվելիք այցը։