Դանիայում ընտանեկան զույգին տուգանել են սիրիացիներին օգնելու համար
Դանիայի իշխանությունները 6 հազար եվրոյով տուգանել են ընտանեկան զույգին, քանի որ նրանք սիրիացի փախստականների ընտանիքին օգնել են Շվեդիա հասնել, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
Նշվում է, որ դանիացի Լիսբեթ Ցորինգը և նրա ամուսինը ուղեկցել են սիրիացի ընտանիքի անդամներին Կոպենհագենի կայարան և նրանց համար մինչև Շվեդիա ընթացող գնացքի տոմս ձեռք բերել, որտեղ էլ վերջիններս պատրաստվել են ապաստան խնդրել:
«Ինձ համար դա նույնն էր, ինչ մարդկանց տեղ հասցնելը»,- հայտարարել է Ցորինգը:
Զույգը չի հերքել դատարանի առաջադրած մեղադրանքները: