ՆԱՏՕ-ն ռազմանավեր է տեղակայում Ռուսաստանի սահմանին. The Guardian
ՆԱՏՕ-ի ռազմանավերը մոտենում են Էստոնիայի ափերի մոտ:
Այս մասին գրում է The Guardian-ը։
«Հոլանդական ռազմածովային հետախուզական նավը, ինչպես նաև գերմանական ռազմանավը Տալլին են ժամանել հունվարյան թանձր ծովային մառախուղի ֆոնին»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրատարակությունը նշում է, որ դեռ սպասվում է ֆրանսիական ականակիր նավի և ՆԱՏՕ-ի լրացուցիչ նավերի ժամանումը ևս:
Ռազմանավերի խմբի բելգիացի ղեկավար Էրիկ Քոքսի խոսքերով, դաշինքի նավատորմը կգործի որպես Բալթիկ ծովի անվտանգության երաշխավոր ապահովելու, որ ոչ ոք չկարողանա գործողություններ ձեռնարկել այդ տարածքի ստորջրյա ենթակառուցվածքների դեմ: