Բաքուն ակնկալում է, որ Երեւանը գործնական քայլեր կձեռնարկի սահմանադրության փոփոխության ուղղությամբ. Բայրամով
Ադրբեջանն ակնկալում է, որ Հայաստանը գործնական քայլեր կձեռնարկի՝ Հայաստանի սահմանադրությամբ և մի շարք իրավական ակտերով տարածքային պահանջները վերացնելու ուղղությամբ։
Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
«Ադրբեջանական հասարակությունը գիտի, որ հաշտության համաձայնագրի տեքստից բացի, կա ևս մեկ լուրջ և բաց խնդիր՝ տարածքային պահանջները մեր երկրի նկատմամբ, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ և այլ նորմատիվ ակտերով։ Մենք լսում ենք հայտարարություններ, խաղաղ մեսիջներ, բայց իրական գործողությունների ակնհայտ բացակայություն ենք տեսնում»,- ընդգծել է Բայրամովը: