ԱԺ-ում 1 րոպե լռությամբ հարգեցին ավտովթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը (տեսանյութ)
Ազգային ժողովի պատգամավորները նախքան հերթական նիստը սկսելը 1 րոպե լռությամբ հարգեցին օրեր առաջ ավտովթարի հետևանքով մահացած պատգամավոր Մհեր Սահակյանի հիշատակը։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ավտովթարի հետևանքով մահացել է պատգամավոր Մհեր Սահակյանը: Նա եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր «Հայաստան» կուսակցությունների դաշինքից։
ԱԺ պատգամավոր էր ընտրվել 2022 թ. դեկտեմբերի 10-ին։