Թրամփը իր թիմին պատվիրել է պատրաստվել Պուտինի հետ հեռախոսազրույցին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իր օգնականներին հեռախոսազրույց կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա մի քանի օրվա ընթացքում, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Զրույցի նպատակներից մեկը, նրանց խոսքով, կլինի առաջիկա ամիսներին հանդիպման քննարկումը, որի ժամանակ կփորձեն վերջացնել ուկրաինական պատերազմը։
Ինչպես հայտարարել է զրուցակիցներից մեկը, Թրամփը համոզված է, որ Պուտինի հետ անմիջական շփումը հենց այն է, ինչ անհրաժեշտ է լուծում գտնելու Ուկրաինայի և Ռուսաստանի պատերազմին։
Դոնալդ Թրամփի թիմը սկսել է նախապատրաստվել Պուտինի հետ հանդիպմանը մի քանի շաբաթ առաջ, սակայն դեռ պարզ չէ հեռախոսազրույցի օրը, նշում է CNN-ը։