Ջիգարխանյանը դուրս է գրվել հիվանդանոցից
ՌԴ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը այսօր դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն:
Բժիշկները Ջիգարխանյանի վիճակը գնահատում են բավարար:
Նշենք, որ Ա. Ջիգարխանյանը հոսպիտալացվել էր Սկլիֆոսովսկու անվան հիվանդանոց մեկ շաբաթ առաջ: Դերասանի մոտ կասկածում էին սրտամկանի կաթված: Նրա վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում էր: