Հերթը հասավ կնոջս. Վարդգես Գասպարի
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ֆեյսբուքյան էջում գրել է, որ ՀՔԾ-ն սպառնում է բերման ենթարկել իր կնոջը:
«Հերթը հասավ կնոջս՝ Անահիտ Այվազիին. ՀՔԾ-ն սպառնում է բերման ենթարկել Անահիտին.
Նուբարաշենում ինձ կտտանքների ենթարկելու կապակցությամբ, որպես վկա հարցաքննության է կանչվել Անահիտը, նշելով, որ չներկայանալու դեպքում կարող է բերման ենթարկվել… Թե կինս տանը նստած ինչով կարող է հաստատել կամ հերքել Նուբարաշենում կատարվածը, չափազանց դժվար է ասել… Իսկ ՀՔԾ-ն իրականում փորձում է հաշիվ պահանջել իմ ընտանիքից՝ ինձ կտտանքների ենթարկելու կապակցությամբ արագացված կարգով ՄԻԵԴ դիմելու համար… Տրամաբանական է, որքան ընդդիմանաս անօրինականությանը, գործող իշխանությունն այդքան էլ կսեղմի օղակը…»,- նշել է նա: