Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանումը բխում է Ռուսաստանի շահերից․ Պուտին
Անդրկովկասում խաղաղության և կայունության պահպանումը բխում է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի շահերից: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ընդգծելով, որ Իրանի նախագահի հետ քննարկվել է Անդրկովկասում փոխգործակցության թեման։
Պուտինը հայտնել է, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել է մի շարք արտաքին քաղաքական սյուժեներ. Ռուսաստանի և Իրանի դիրքորոշումները մեծամասամբ համընկնում են։