Հաքան Ֆիդանը մեկնում է Բաքու. կքննարկվի Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունվարի 18-ին կայցելի Բաքու, հայտնում է Haber Global-ը։
Ակնկալվում է, որ Ֆիդանը կարծիքներ կփոխանակի իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ տարածաշրջանային և գլոբալ հարցերի, այդ թվում՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի, ինչպես նաև Սիրիայում, Գազայում և Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։
Հանդիպումների ընթացքում քննարկվելու են երկկողմ քաղաքական, ռազմական, տնտեսական, առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի հարցեր։