Պուտինն ու Պեզեշքիանը Մոսկվայում կարող են քննարկել Իրանի միջուկային հարցը
Պաշտոնական այցով Մոսկվա ժամանած Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարող է իրանական միջուկային հիմնախնդիրը քննարկել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Ավելի վաղ Ռուսաստանն ու Իրանը պայմանավորվել էին համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի շուրջ։ Մոսկվայում Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալիի խոսքով՝ համաձայնագիրը, որը ներառում է տարածքային ամբողջականության հարգման կետ, բաղկացած է 47 հոդվածից և ներածությունից և կիրականացվի երկու երկրի միջև հավասարակշռված համագործակցությունն ապահովելու համար։
Իրանի կողմից այս փաստաթղթի վավերացման ընթացակարգը ներառում է կառավարության կողմից այն խորհրդարանի հաստատմանը ներկայացնելը: