Փաշինյանը ներկա է եղել Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը
Նիկոլ Փաշինյանը գրել է․
«Ներկա գտնվեցի Փարաքարի նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:
Ծրագրի արժեքը 2 մլրդ 189,9 մլն դրամ է:
576 աշակերտի համար նախատեսված դպրոցը կառուցվել է ՀՀ Կառավարության համաֆինանսավորմամբ, Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով»: