Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հայ-ամերիկյան փաստաթղթով սկիզբ է դրվում Հայաստանի «ուկրաինականացմանը». Հայաստանի Կոմունիստական կուսակցություն

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների արկածախնդիր քաղաքականությունը, որն այս անգամ արտահայտվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության մասին կանոնակարգի ստորագրումով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀԿԿ Կենտկոմ-ը:

«Այս փաստաթուղթը չի տալիս Հայաստանին անվտանգային ոչ մի երաշխիք, այն լոկ թուղթ է ինչպես Վիլսոնի վճիռը։ Քաղաքականությունից քիչ թե շատ հասկացող ցանկացած մարդու համար ակնհայտ է, որ սա բացահայտ հակառուսական և հակաիրանական քայլ է, այն ուղղված է ոչ թե Հայաստանի անվտանգության ապահովմանը, այլ Ռուսաստանին տարածաշրջանից դուրս հանելուն։ Սրանով սկիզբ է դրվում Հայաստանի «ուկրաինականացմանը»։

Հայաստանի իշխանականները նմանվում են մարդուն, որը կտրում է այն ճյուղը, որի վրա ինքը նստած է։ Ավելորդ չենք համարում հիշեցնելը, որ Հայաստանը, լինելով Ռուսաստանի դաշնակից, ստանում է հսկայական տնտեսական օգուտներ, որոնք կարող են չեղարկվել, ինչի արդյունքում էլ ավելի կվատանա ժողովրդի, առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը։ Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը բազմիցս զգուշացրել է, որ Հայաստանը հետաքրքրում է ԱՄՆ-ին և Եվրոպային այնքանով, որքանով որ կարող է նպաստել Ռուսաստանի տարածաշրջանից դուրս գալուն։

Եթե այս տարածաշրջանից դուրս գա Ռուսաստանը, նրա տեղը զբաղեցնելու է Թուրքիան, որը ընդունելի տարբերակ է ԱՄՆ-ի և Եվրոպայի համար։ Ավելորդ ենք համարում հիշեցնելը, թե ինչ պայմաններում են ապրել հայերը թուրքական տիրապետության տակ։ Անցյալ դարասկզբին, Հայաստանի օրվա իշխանությունները, անսալով իրենց արևմտյան տերերին, մերժեցին Ռուսաստանի մեկնած օգնության ձեռքը, որի արդյունքում ունեցանք հսկայական տարածքային կորուստներ, իսկ ժողովուրդը կանգնեց նոր ցեղասպանության առաջ։

Իրավիճակը հնարավոր եղավ փրկել միայն շնորհիվ հայ բոլշևիկների, որոնք Մեծ Ռուսաստանի հետ միասին կարողացան 9 հազար քառակուսի կիլոմետրից երկիրը դարձնել 30 հազար։ Այսօրվա իշխանությունները դասեր չեն քաղել պատմությունից և շարժվում են նույն ճանապարհով, ինչպես ժամանակին Առաջին հանրապետության իշխանավորները։ ԱՄՆ-ի հետ ստորագրած այդ թղթի կտորը չի կարող արգելք հանդիսանալ Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը, որոնք անթաքույց հայտարարում են, որ վերցնելու են Սյունիքը։ Նման իրավիճակում Հայաստանում տարածվող հակառուսականության ալիքը, ողողված 102-րդ ռազմաբազան և ռուս սահմանապահներին հեռացնելու կոչերով, կունենան ողբերգական հետևանքներ Հայաստանի համար։ Մենք մեկ անգամ ևս դատապարտում ենք իշխանությունների աշխարհաքաղաքական բևեռը փոխելու կործանարար քայլերը և կոչ ենք անում հետ կանգնել այս, դեպի ոչնչացում տանող ուղուց»,- ասված է հայտարարության մեջ: