Կալիֆոռնիայում այրվել է աշխարհի ամենամեծ էլեկտրակայաններից մեկը
Կալիֆոռնիայում հրդեհ է բռնկվել աշխարհի խոշորագույն մարտկոցների էլեկտրակայաններից մեկում:
Այս մասին հայտնում է Forbes-ը։
Կայանը, որտեղ պահվում են լիթիումային մարտկոցներ, գտնվում է Մոնտերեյ շրջանի Մոս Լենդինգ քաղաքում։
Տարհանում է հայտարարվել Կալիֆոռնիայի ութ շրջաններում։ Բնակիչներին խորհուրդ է տրվում փակել պատուհաններն ու դռները և անջատել օդափոխության համակարգերը։ Հրդեհի պատճառն այս պահին հայտնի չէ։