Ֆիլիպիններում 5.6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է գրանցվել
Ֆիլիպինների ափերին գրանցվել է 5,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ: Այս մասին տեղեկացնում է gazeta ru կայքը` վկայակոչելով EarthquakeTrack.com-ին:
Ցնցումների էպիկենտրոնը գտնվել է 24 կմ հեռու Ֆիլիպինների հյուսիս-արևմուտքում գտնվող Լաոգա քաղաքից, որը գտնվում է Լուսոն կղզու հյուսիսային ափերին:
Ներկայումս ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ավելի վաղ 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել Մարոկկոյի ափերին: