Ձերբակալվել է Հարավային Կորեայի նախագահի անվտանգության ծառայության ղեկավարը
Հարավային Կորեայի ոստիկանությունը ձերբակալել է նախագահի անվտանգության տնօրենի պաշտոնակատար Կիմ Սուն Հունին։
Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը։
Կիմ Սուն Հունը ձերբակալվել է այն բանից հետո, երբ նա ժամանել է Սեուլում գտնվող Ազգային քննչական գործակալության կենտրոնակայան՝ հարցաքննության։
Հունվարի 3-ին նախագահին ձերբակալելու առաջին փորձից հետո հետախուզական գործակալության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը երեք անգամ չի ներկայացել հարցաքննության, ինչը հիմք է հանդիսացել ձերբակալման օրդեր ստանալու համար։
Կիմ Սեն Հունը կասկածվում է իշխանություններին իրենց պարտականությունների կատարմանը խոչընդոտելու մեջ։