Գրենլանդիայում նշել են, որ չեն ցանկանում լինել ԱՄՆ-ի մաս
Գրենլանդիայի բիզնեսի, առևտրի, հանքային պաշարների, արդարադատության և գենդերային հավասարության նախարար Նաայա Նաթանիելսենը ամերիկյան The Washington Post-ի սյունակում նշել է, որ կղզին չի ցանկանա դառնալ Միացյալ Նահանգների մաս, բայց պատրաստ է բիզնես գործարքի ԱՄՆ-ի հետ:
Հոդվածագիրը նշել է Գրենլանդիայի տնտեսական ներուժը և հրավիրել ամերիկյան ընկերություններին ավելի սերտ համագործակցելու: Նաթանիելսենը նշել է, որ կղզին պարունակում է ԱՄՆ-ի կողմից որպես կրիտիկական ճանաչված 50 հանքանյութերից 39-ը։
Կողմերը համագործակցում են այս ոլորտում, իսկ վերջին պայմանագիրը ստորագրվել է 2019 թվականին Դոնալդ Թրամփի օրոք։
«Ներկայումս Գրենլանդիայում հանքարդյունաբերության լիցենզիաների մեծ մասը՝ պատկանում են Կանադայի և Մեծ Բրիտանիայի ընկերություններին: ԱՄՆ-ն ունի միայն մեկը, բայց ես վստահ եմ, որ պատկերը կարող է փոխվել»,- եզրափակել է նախարարը։