Գործարքը կատարվեց. Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը համաձայնագիր են ստորագրել
Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը հրադադարի մասին համաձայնագիր են ստորագրել ԱՄՆ-ի և Քաթարի միջնորդությամբ:
Այս մասին հայտնում են Axios-ը և Jerusalem Post-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաստատել է Իսրայելի, ՀԱՄԱՍ-ի, ԱՄՆ-ի և Քաթարի կողմից Գազայում հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումը, հաղորդում է The Times of Israel-ը։
Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը ԱՄՆ-ի և Քաթարի միջնորդությամբ 15 ամիս տեւած պատերազմից հետո ստորագրեցին զինադադարի պայմանագիր։
Գործարքը նախատեսում է նաև պատանդների ազատում Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների դիմաց: