Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Անդրեասյանն ու Մարագոսը քննարկել են կիրառական գիտությունների համալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը  «Թումո»  ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում մասնակցել են ԵՄ Թումո  ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի կառուցման աշխատանքային հանդիպմանը: 

Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից, նշելով, որ համալիրը կառուցվում է պետության աջակցությամբ և Եվրամիության դրամաշնորհային ծրագրով:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, «Թումո» կենտրոնի հիմնադիր տնօրեն Բեկոր Փափազյանը և այլք:

Քննարկվել են ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի և Թումո լաբերի կրթական ծրագրերի մանրամասները։ Կողմերն անդրադարձել են ինժեներական և ձեռնարկատիրական կրթության ոլորտում ԵՄ և Թումո համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականի պլաններին։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել նախորդ տարիների ընթացքում գործադրած համատեղ ջանքերի ու կատարած աշխատանքի համար՝ համագործակցությունը կարևորելով ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի իրականացման համատեքստում: Նախարարն ընդգծել է՝ ԲՏՃՄ ուղղություններով կրթության զարգացումը հանրակրթության պետական նոր չափորոշչի ամենակարևոր բաղադրիչներից  է, և ՀՀ կառավարությունը տարաբնույթ ծրագրեր է իրականացնում՝ ուղղված այդ ոլորտում որակական փոփոխության ապահովմանը:

«Անկասկած, այս նորարարական նախաձեռնությունն ու միջավայրը շատ կարևոր են: Կարծում եմ՝ ինժեներական կրթության նոր  կենտրոնի հիմնումը նախ և առաջ ուղղված է  մեր երկրում մարդկային կապիտալի զարգացմանը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ կարևոր է «Թումո տուփ» ծրագրի իրագործումը.  դպրոցների հարևանությամբ «Թումո տուփերի» տեղակայումը զարգացման նոր հնարավորություն է, որը միաժամանակ նոր հմտությունների ձեռքբերման ու վերապատրաստման բարենպաստ միջավայր է ուսուցիչների և սովորողների համար: Ժաննա Անդրեասյանը կարևորել է որակյալ կրթական ծառայությունների հասանելիությունը՝ ներառյալ ոչ ֆորմալ կրթությունը, ինչպիսին իրականացնում է  Թումո կենտրոնը Հայաստանի տարբեր բնակավայրերում: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ շատ կարևոր է ֆորմալ և ոչ ֆորմալ կրթական ծրագրերի սիներգիան,  քանի որ դրանք միասին ստեղծում են կրթության որակի բարելավման միջավայր:

Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, կարևորելով նախաձեռնությունը, նշել է՝ ԵՄ-ն պատրաստակամ է աջակցելու մարդկային կապիտալի զարգացումը խթանող նախաձեռնություններին, որոնք կարևոր նախադրյալ են Հայաստանում կայուն տնտեսական առաջընթացի ապահովման համար: 

ԿԳՄՍ նախարարն ու ՀՀ-ում Եվրոպական միության դեսպան Վասիլիս Մարագոսը նաև շրջայց են կատարել կրթական կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացվող ծրագրերին: