«Փյունիկ»-ի բրազիլացի պաշտպանը տեղափոխվել է «Նոա» (տեսանյութ)
Հայաստանի առաջնության ամենափորձառու խաղացողներից մեկը՝ 29-ամյա ձախ պաշտպան Ջեյմս Սանթոսը, տեղափոխվել է «Նոա»։ Այս մասին հայտարարություն է տարածել ակումբը:
«Մեր թիմին է միացել 29-ամյա ձախ պաշտպան Ջեյմս Սանթոսը։
Բրազիլացի խաղացողը Հայաստան է տեղափոխվել 2019 թվականին և հանդես է եկել «Արարատ», «Ուրարտու», «Ալաշկերտ» և «Փյունիկ» ակումբներում»,- ասված է «Նոա»-ի տարածած հաղորդագրության մեջ:
Սանթոսը «Նոա»-ում հանդես կգա 5 համարի մարզաշապիկով:
«Շատ ուրախ եմ միանալ «Նոային»։ Ցանկանում եմ աջակցել նոր թիմակիցներիս, կերտել շատ հաղթանակներ և ակումբի համար բազմաթիվ տիտղոսներ նվաճել»,-ասել է Ջեյմս Սանթոսը: