Ինձ երևի լավ չեք ճանաչում, ես շոուների սիրահար չեմ․ ՆԳ նախարար (տեսանյութ)
Ինձ երևի լավ չեք ճանաչում․ ես ոչ շուների սիրահար եմ, ոչ էլ որևէ դրվագների մեկնաբանություն տալուց խուսափող։ Հետևապես շոուների թեման համարենք փակված։ Այս մասին հայտարարեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ ասուլիսի ժամանակ՝ վստահեցնելով, որ դա իր գործելաոճը չէ։
Նա նշեց, որ կարող են տարբեր միջոցառումների տարբեր մեթոդաբանությամբ վերաբերմունքներ ցուցաբերված լինել, կամ տարբեր օպերացիաների հատուկ ջոկատայիններ մասնակցած լինել և, նրա խոսքով, ոստիկանությունն է որոշում, թե որն է ավելի արդյունավետ՝ գործողությունն արդյունավետ կազմակերպելու համար։
«Հետևապես, այն դրվագները, որոնք դուք կանվանեք շոու, առաջարկում եմ մեկնաբանել այս տրամաբանության մեջ»,- ասաց Արփինե Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում