Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Հայաստանի ատոմակայանի շահագործումն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի պարտադրմամբ կդադարեցվի՝ նոր խոստման դիմաց. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Կարդացի հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության «պատմական փաստաթուղթը»․ իրականում այդքան երկար բարակ գրած և գեղեցիկ փաթեթավորած տեքստի հենց առաջին վանկը խոսում է այն մասին, որ փաստաթղթի հիմնական առանցը հակառուսականությունն է, ինչպես նաև Իրանին ուղղված տողատակային ականները։ Մասնավորապես, այս համագործակցությամբ ԱՄՆ-ն՝ Իրանի հետ կապված, ուղղակիորեն «կապում է» Հայաստանի ձեռքերը․ հիշեցման կարգով ասեմ, որ Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսը» ԱՄՆ-ի կողմից հրապարակվող փաստաթղթերում համարվում է «ահաբեկչական կազմակերպություն»։

Մի մեջբերում հիշյալ փատաթղթից․ «Պաշտպանության և անվտանգության ոլորտներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցությունը շահավետ է ինչպես երկու երկրներին, այնպես էլ տարածաշրջանին»։ Այս նախադասության մեջ ամբողջովին ամփոփված է այն իրական դիրքորոշումը, որով Հարավկովկասյան տարածաշրջանում ԱՄՆ-ն փորձելու է դառնալ հեգեմոն, և դա անելու է իր վաղեմի բարեկամի Թուրքիայի ձեռամբ, իսկ փաշինյանական աչքկապոցին ընդամենը ծխածակույթ է։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ով ծառայում է ոչ հայկական օրակարգին, նախօրեին վերահաստատեց, թե իրականում ով է իր տարածաշրջանային «պարտնյորը»։ Ըստ էության՝ ԱՄՆ-ի տարածաշրջանային հիմնական խաղացողը լինելու է Թուրքիան և հենց նա է «կյանքի կոչելու» այն գաղափարներն ու խոստումները, որոնք «աննախադեպ» փաստաթղթով ամրագրել են հայաստանյան կառավարիչները։

Ի դեպ՝ Նիկոլն իր խոսքում քանիցս ակնարկել է ՀՀ-ում թուրքական ներկայության վերաբերյալ ունեցած լուայլ դիրքորոշումը և, ըստ ամենայնի, առաջիկայում իր խոսույթում այդ մասով առավել լայն բացվածքով տիրաժավորումներ կանի։ Ավելին, չի բացառվում, որ մոտ ժամանակներս, ասենք, հայտարարվի, որ Եվրոատլանտյան դաշինքի որևէ ծրագրի շրջանակում անցկացվում են ՀՀ-ՆԱՏՕ (տվյալ դեպքում Թուրքիա) զորավարժություններ։ Կամ ասենք, մի փուլում հայտարարվի, որ

Թուրքիան հանդիսանում է մեր տարածաշրջանային կարևոր «գործընկերը»։

Իրականում հիշյալ փաստաթղթի մյուս առանցքային կետը, որն ամփոփված է էներգետիկ ոլորտում համագործակցության հատվածում, Հայաստանի ատոմակայանի հարցն է, որի շահագործումն, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ-ի պարտադրմամբ կդադարեցվի, ենթադրում եմ ինչ-որ նոր խոստման դիմաց։ Դե, իսկ թե ինչ հետևանքներ այն կունենա ՀՀ տնտեսության ու էներգետիկ անվտանգության վրա, թողնում եմ ձեր վառ երևակայությանը։

Եթե անկեղծ՝ մնացածը ձևական ու արարողակարգային բառակույտ է ու դատարկաբանություն, որի մասին լսել ենք մի քանի հազար անգամ՝ «մարդու իրավունքներ, ժողովրդավարության կայացում, ազատ խոսք, կոռուպցիայի դեմ պայքար, արդարադատություն, մշակույթ, կրթություն» և նմանօրինակ այլ լոլոներ»։