Լոս Անջելեսում հրդեհը կազմակերպելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում արդեն երկրորդ շաբաթը մոլեգնող հրդեհների պատճառով Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել, որոնց կասկածում են հրդեհը սկսելու մեջ:
Այս մասին ասել է Լոս Անջելեսի շրջանի ոստիկանապետ Ջիմ Մակդոնելը։
«Հյուսիսային Հոլիվուդում մեր սպաներն արձագանքել են հրկիզման հնարավոր կասկածյալի մասին զանգին, ով կրակայրիչ էր օգտագործել՝ կրակ վառելու համար: Այսօր եւս երկու ձերբակալություն է կատարվել», - ասել է Մակդոնելը մամուլի ասուլիսի ժամանակ:
Հունվարի 7-ին Լոս Անջելեսում սկսված անտառային հրդեհները համարվում են նահանգի պատմության մեջ ամենամեծը։ Իշխանությունների տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 16 հազար հեկտարը։ Առնվազն 24 մարդ զոհվել է, ավելի քան 12,300 շենք ավերվել և վառվել է:
Օդերեւութաբանները նշում են, որ չոր ու քամոտ եղանակը հրդեհի արագ տարածման պատճառ է դարձել։