Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից. վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ․ Շարմազանով

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը գետնի վրա մեզ ոչինչ չի տալու, բայց, փոխարենը, վատթարացնելու է հարաբերությունները ՌԴ-ի եւ Իրանի հետ, այս մասին հայտարարել է ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

«Նիկոլական պրոպագանդան կեղծ և ոչ իրական սպասումներ է առաջացնում հայ հասարակության մոտ։

ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության կանոնադրության ստորագրումը ՀՀ-ին չի պաշտպանելու հնարավոր ագրեսիայից, այն փաստացի ավանտյուրա է։

Ավանտյուրա է նախ ՀՀ-, ինչու չէ, նաև ՌԴ-ի և Իրանի նկատմամբ։

Նման պայմանագիրը ՀՀ-ին չի կարող պաշտպանել արտաքին հնարավոր ագրեսիայի ժամանակ։

Դրա լավագույն ցայտուն օրինակը Վրաստանն է և Ուկրաինան։

Վրաստանը ԱՄՆ-ի հետ նման պայմանագիր կնքեց դեռեւս 2009-ին Կոնդոլիզա Ռայսի և Գրիգոլ Վաշաձեի միջեւ։

Խարտիան ուներ 5 բաժին՝ 1.Գործընկերության սկզբունքներ (7 կետ), Համագործակցություն պաշտպանության և անվտանգության ոլորտներում (4 կետ), Համագործակցություն տնտեսության, առեւտրի և էներգետիկայի ոլորտներում (3 կետ), Ժողովրդավարության ամրապնդում (5 կետ), Միջանձնային եւ մշակութային փոխանակումների ընդլայնում (3 կետ)։

Ի՞նչ ստացավ դրանից Վրաստանը։

Գրեթե ոչինչ։

Դա մեծացրեց խնդիրները ՌԴ-ի հետ և Սահակաշվիլու գլխավորությամբ Վրաստանից կերտվեց ՀակաՌուսաստան։ Իրավիճակը Վրաստանում առողջացման նշաններ սկսեց ցուցաբերել միայն Սահակաշվիլու հեռացումից հետո։ Վրաստանն այդպես էլ Արևմուտքի օժանդակությամբ չկարողացավ հետ բերել իր կորցրած Աբխազիան և Հարավային Օսեթիան։

Հաջորրդ օրինակը Ուկրաինան է։

Ուկրաինայի հետ պայմանագիրը կնքվեց 2021-ին։ Ուկրաինայի հետ պայմանագիրը կոչվում է ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջեւ ռազմավարական գործընկերության մասին խարտիա։

Այդ նույն տարում երկու պետությունները ընդունել են նաև Ռազմավարական պաշտպանական ծրագիր։ Ի դեպ, СВО-ն սկսվեց Վաշինգտոնում այս խարտիան Բլինքենի ևԿուլեբայի կողմից ստորագրելուց ընդամենը երեք ամիս անց։

Նախատեսում է՝

- ինքնիշխանության, անկախության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիություն, ժողովրդավարության, օրենքի գերակայության սկզբունքների ճանաչում,

- ⁠«Ուժեղ, անկախ, ժողովրդավար, իրեն պաշտպանելու ունակ» Ուկրաինան կնպաստի ոչ միայն իր, այլև Եվրոպայի անվտանգության ապահովմանը։

Խարտիայի 2-րդ բաժինը վերնագրված է՝ Անվտանգություն և հակադարձում ռուսական ագրեսիային։

Ի՞նչ ստացավ դրանից Ուկրաինան։

Երկիրը դարձավ մի մեծ ռազմաճակատ՝ հարյուր հազարավոր զոհերով։ Ուկրաինան կորցրեց Դոնբասն ու այլ լուրջ տարածքներ։ ԱՄՆ-ի բայդենյան վարչակարգը Զելենսկու հետ համատեղ Ուկրաինան դարձրեց մեծ պալիգոն։ Իսկ այսօր արդեն հարցականի տակ է դրված Ուկրաինա պետության խաղաղ ապագան։

Փաստացի, նիկոլական վարչակարգի արևմտամոլ պարահանդեսը հանգեցրեց ՀՀ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության։

Սպառնալիքները չեն նվազելու, շատ հավանական է՝ ավելի մեծանան։ Արեւմտյան ոչ մի զինվոր չի գալու պաշտպանելու ՀՀ անվտանգությունը։ Արեւմուտքին ՀՀ-ն պետք է ՀակաՌուսաստան ու ՀակաԻրան դառնալու համար։

Այս պայմանագրից հետո հավանական է՝ բացվի ՀՀ թիկունքը թուրք-ադրբեջանական հնարավոր ագրեսիայի դեպքում։

Իսկ ԱՄՆ-Իրան հնարավոր հակամարտության դեպքում ԱՄՆ-ի հետ նման պայմանագրի կնքումը լուրջ խնդիրներ է առաջացնելու ՀՀ-ի համար։

Նման աշխարհաքաղաքական խառն իրավիճակում փչացնել հարաբերությունները ՌԴ-ի և Իրանի հետ ուղղակի հիմարություն է։

Ո՞վ է պաշտպանելու ՀՀ-ն՝ հնարավոր ագրեսիայի դեպքում։

Արևմո՞ւտքը…

100 տարի առաջ էլ հույսներս դրեցինք Արեւմուտքի գեղեցիկ խոստումների վրա ու դիմավորեցինք թուրքերին Երեւանի մատույցներում։

Այն ժամանակ Հայաստանը մաքրվեց թուրքական ռազմական ներկայությունից միայն խորհրդայնացման շնորհիվ։

Ի՞նչ կլինի հիմա…

Փաշինյանի նման քայլերն ընդամենը գրգռելու են Իրանին և ՌԴ-ին, փոխարենը ստանում ենք հերթական քարոզչական փուչիկն ու չարդադացված սպասումները»,- գրել է նա։