Ռուսաստանը լայնածավալ հարձակում է իրականացրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա
Ռուսաստանի Դաշնությունը լայնածավալ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի տարածքին։ Հարձակման է ենթարկվել Լվովի մարզի էներգետիկ ենթակառուցվածքը։
Այս մասին Telegram-ում հայտնել է Լվովի քաղաքապետ Անդրեյ Սադովին։
«Առավոտյան գրոհի ժամանակ տարածաշրջանում հայտնաբերվել են հակառակորդի թեւավոր հրթիռներ։ Այս պահի դրությամբ դրանք այլևս վտանգ չեն ներկայացնում», - գրել է Սադովին:
Նրա խոսքով՝ հակառակորդը հարձակվել է տարածաշրջանի և Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Սադովին նշել է, որ այժմ վթարային անջատումներ են մի շարք շրջաններում, սակայն Լվովն այս ցուցակում դեռ չկա։