Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Անհրաժեշտ է բաց խոսել մեր ժողովրդի հետ․ Գագիկ Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանը հոդված է հրապարակել Tert.am-ում: Նա մասնավորապես անդրադարձել է Հայաստանի՝  ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկերին, ԵԱՏՄ անդամակցության տնտեսական օգուտներին: Հոդվածն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Վերջին օրերի զարգացումները ստիպում են ինձ՝ իմ մտորումներով բաց կիսվել հայրենակիցներիս հետ։ Ես հանդես եմ գալիս որպես մարդ, որն իր ամբողջ գիտակից կյանքն ապրել և կայացել է Հայաստանում։ Կառուցել եմ բազմաթիվ գործարաններ, շենքեր, հյուրանոցներ, մանկապարտեզներ, դպրոցներ, եկեղեցիներ, ստեղծել եմ տասնյակ հազարավոր աշխատատեղեր։ Ինքս դարձել եմ խոշոր սեփականատեր և հնարավորություն եմ ստեղծել տասնյակ հազարավոր ընտանիքների համար՝ աշխատելու, տուն-տեղ դնելու, զավակներ մեծացնելու, նոր ընտանիքներ կազմելու, սեփական հայրենիքում իրենց լավ զգալու, կայանալու։ Ես այս տարիների ընթացքում շատ լավ եմ ճանաչել մեր տնտեսության կառուցվածքը և բոլոր առանձնահատկությունները։

2024 թվականի ավարտին մեր կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուները հպարտությամբ նշում էին ՀՀ տնտեսության համար ԵԱՏՄ կարևորությունը։ Միայն մեկ ցուցանիշ բավական է՝ ամբողջական պատկեր կազմելու համար. ԵԱՏՄ երկրների հետ ՀՀ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 10 մլդ դոլարը։ Սա 2 անգամ ավելին է, քան նախորդ տարի։ Սիրելի հայրենակիցներ. այս տնտեսական ցուցանիշը, պարզ բառերով ասած, այն առևտուրն է, որ մենք անում ենք այդ տնտեսական բլոկի երկրների հետ։ Դա մեր հայկական արտադրանքն է, որ արտահանում ենք այդ շուկաներ, ինչը թույլ է տալիս, որ մեր երկիր փող մտնի, բիզնեսը կարողանա աշխատել, բացվեն նոր աշխատատեղեր, բարձրանան աշխատավարձերը, վճարվեն հարկերը և այլն։

Եվ ահա այդ նույն կառավարությունը 2025 թվականը սկսում է ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մասին հայտարարությամբ՝ հավանություն տալով համապատասխան օրենքի նախագծին։ Չեմ անդրադառնում հարցի քաղաքական տեսանկյանը՝ առ այն, որ ԵՄ մեզ չեն հրավիրել, և այնտեղ մեզ չեն սպասում։ Ես խոսում եմ բացառապես տնտեսական տեսանկյունից՝ այն մասին, որ այս քայլն ուղղակի կարող է բերել մեր երկրի տնտեսական փլուզմանը։ Իմ այս խոսքերն ունեն երկու հասցեատեր. առաջին՝ բիզնես համայնքը, որը բոլորից լավ գիտի, թե ժամանակակից աշխարհում ինչքան դժվար է արտահանման շուկաներ գտնելը և պահելը, և շատ լավ գիտի, որ 1-2 չմտածված, չհաշվարկված քայլ շատ արագ կարող է բերել կորուստների, սնանկացման և ամբողջ կյանքի ընթացքում ստեղծածի փոշիացմանը։

Երկրորդ հասցեատերը ժողովուրդն է, որի կենսամակարդակը կարող է կտրուկ վատանալ։ Մի սխալ քայլը բառիս բուն իմաստով կարող է չքավորության մատնել միլիոնավոր մարդկանց։ Ես չեմ վախեցնում, ես ասում եմ իրականությունը։ Կառավարության որոշման հաջորդ օրն իսկ ՌԴ-ից հնչեց պաշտոնական տեսակետ, թե ԵՄ ինտեգրումն ու ԵԱՏՄ-ն անհամատեղելի են։ Ես ուզում եմ, որ յուրաքանչյուր քաղաքացի, մեր յուրաքանչյուր սովորակական հայկական ընտանիք, փորձի պատկերացնել այս հեռանկարը։

Սա նշանակում է կորսված աշխատանք, սնանկացած բիզնես, երեխայի վարձ տալու անհնարինություն, հիպոթեք մարելու խնդիրներ, բուժվելու խնդիրներ, տունը ջեռուցելու խնդիր, ամռանը հանգստի գնալու անհնարինություն, դա նշանակելու է, որ մեր գյուղմթերքն այլևս չի վաճառվելու ԵԱՏՄ շուկայում, որ կտրուկ աճելու են գազի և էլեկտրաէներգիայի գները, հետևաբար՝ բարձրանալու են բոլոր ապրանքների գները, մեր խնայողությունները նվազելու են, և այլն, և այլն։ Կարիք չկա մանրամասն նկարագրելու, մենք այս ամենը 90-ականներին տեսել ենք։ Մենք դա հաղթահարել ենք դժվարությամբ ու երկար տարիների ընթացքում։ Հիմա ուզում ենք հե՞տ գնալ։

Տարբեր հաշվարկներով՝ մինչև երեք միլիոն հայ է ապրում Ռուսաստանի տարածքում, որից յոթ հարյուր հազարը՝ առանց կարգավիճակի ու համապատասխան թույլտվությունների, ինչը հնարավոր է եղել բարեկամական հարաբերությունների պայմաններում։ Այս մարդկանց հետագա ճակատագիրը խիստ անորոշ է դառնում։ Տասնյակ հազարավոր ընտանիքներ Հայաստանում ապրում են Ռուսաստանից փոխանցվող գումարների հաշվին։ Եթե մենք ուզում ենք դուրս գալ կապիտալի ազատ տեղաշարժի դաշտից, այստեղ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Հայաստանի տնտեսությունը պահվում է ԵԱՏՄ շնորհիվ։ Արտահանման ամբողջական ոլորտներ կան, որոնք ուղղակի կարող են ոչնչանալ։ Դրանք չեն կարող փոխարինվել որևէ այլ արտաքին շուկայով։ Ո՞նց կարելի է սեփական ձեռքով քանդել մի բան, որով հպարտանում ես, ու որը քո տնտեսական աճի հիմքում է։ Մեր երկրի՝ վերջին երկու տարվա արտաքին առևտրի ծավալի 70 տոկոսից ավելին Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄԷ-ի հետ է եղել։ Մեծացել է առևտուրը նաև Իրանի հետ։ ԵՄ հետ բանակցություններն առանց հստակ հեռանկարի կարող են տևել տասնյակ տարիներ, իսկ ԵԱՏՄ-ից զրկվելը՝ հաշված ամիսներ։ Մենք սա հասկանու՞մ ենք։

Կա դրամական տրանսֆերտների խնդիրը. ԵԱՏՄ-ն կապիտալի, աշխատուժի, ծառայությունների ազատ տեղաշարժի մասին է։ Ամեն տարի հարյուր միլիոնավոր դոլարներ են մտնում Հայաստան՝ Ռուսաստանից դրամական փոխանցումների միջոցով։ Ուղիղ մեկ օրում կարող են մտցվել սահմանափակումներ, և մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը լրջորեն կխաթարվի։ Մենք պետք է առաջին հերթին օգտվենք տարածաշրջանում եղած հնարավորություններից, այլ ոչ՝ ԵՄ վերացական շուկայի գաղափարներից։ Պետք է հասկանանք, որ ԵԱՏՄ հնարավորությունները կորցնելով՝ կարող ենք կորցնել կարևոր հարաբերությունների մակարդակ Իրանի հետ, որը դարձավ ԵԱՏՄ ասոցացված անդամ։ Արտոնյալ ռեժիմով գազ ինչպե՞ս ենք ստանալու, ումի՞ց։ Այսօր սահմանի վրա 1000 խմ/մ 165 դոլարով ենք ստանում։

Նավթամթերքը նույնպես հիմնականում ներկրվում է Ռուսաստանից։ Հացահատիկը նույնպես հիմնականում ստանում ենք Ռուսաստանից՝ նորից մեզ համար բավականին ձեռնտու գներով։ Ինչպե՞ս կարելի է ռիսկի տակ դնել 10 տարի գոյություն ունեցող համակարգը, որից մեր տնտեսությունը ահռելի օգուտներ է ստացել։ Հանուն ինչի՞, ինչ-որ հեքիաթի, որն իրականություն չի դառնալու։ Մենք մեր ձեռքով ռիսկի տակ ենք դնում մեր ընտանիքների, մեր երեխաների նորմալ կյանքը։ Հայրենակիցներիս հետ իմ բաց խոսակցությունը նպատակ ունի՝ երկրի ներսում այս թեմաների շուրջ քննարկումներ սկսելու։

Պետք չի ասել՝ ես «քաղաքականությամբ չեմ զբաղվում»։ Սա քաղաքականություն չէ։ Փակված աշխատատեղերը, թանկացումները, ընտանիքների բարեկեցության կտրուկ անկումը, անխուսափելի ընտանեկան հոգսերը, փակվելու հեռանկարի առաջ կանգնած տասնյակ հազարավոր փոքր ու միջին բիզնեսները, չջեռուցվող տները վերաբերելու են բոլորին՝ անկախ քաղաքական հայացքներից և նախասիրություններից։ Շատ կարևոր է, որ այս թեմաների շուրջ բաց խոսենք, քննարկենք ամենուր՝ ընտանիքներում, կոլեկտիվներում, որպեսզի թույլ չտանք աղետալի զարգացումներ։

Այս հարցն ունի մեկ այլ տեսանկյուն ևս, որի մասին նույնպես ուզում եմ կարճ խոսել։ Պատմականորեն այնպես է ստացվել, որ մեր ժողովրդի փոքր մասն է ապրում հայրենիքում. մի զգալի մաս ապրում է Ռուսաստանում, մի զգալի մաս՝ Արևմուտքում (Եվրոպա, Միացյալ նահանգներ), նաև՝ Մերձավոր Արևելքում, ամենուր... Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ։ Մեզ չի կարելի բաժանել արևմտամետների, ռուսամետների և այլն։ Լրիվ հակառակը. մենք պետք է լինենք կամուրջ՝ հաշվի առնելով մեր ազգի յուրահատկությունը։ Բայց դրա համար առաջին հերթին պետք է ինքներս լինենք կամրջված, համերաշխ ներքուստ։ Աշխարհաքաղաքական հատկանիշներով մեր ազգի պառակտումը թշնամու գործն է, նրա երազանքը։ Մենք չպետք է տրվենք դրան»։