Գերմանիայում Դանուբի ափին հայտնաբերել են երկմետրանոց անակոնդաԵրկու ուղևորի կապել են հենց օդում՝ Դոհա թռիչքի ժամանակ տեղի ունեցած կռվի պատճառով Առաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՀայտնի են «Tour of Armenia»-ի երրորդ մրցափուլի հաղթողներըՈւրախ կլինեմ դա տեսնել. Գեյջին հայտարարություն է արել Ծառուկյանի առաջիկա մենամարտի վերաբերյալԻրաքն ու Իրանը հետաքննում են սահմանամերձ շրջաններից անօդաչու թռչող սարքերի արձակումըԿալանավորվել է Վրաստանի՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարըԽաչվերացի տոնին Սուրբ Պատարագներ կմատուցվենԳերմանիայի դաշնային դատախազությունը մեղադրանք է առաջադրել ՀԱՄԱՍ-ի ենթադրյալ յոթ անդամներինՄբապեն առանձնացրել է համաշխարհային ֆուտբոլի 6 գլխավոր տաղանդներին․ ո՞ւմ խաղին է հետևում ֆրանսիացինՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻսրայելը նոր հարվածներ է հասցրել Հարավային ԼիբանանինԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում. Չկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքի տարածքից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ ԱԹՍ-ների հարձակումներըՊուտին․ Մերձավոր Արևելքում իրավիճակը շուտով կկայունանաԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղած Իրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցը Հայկ Սարգսյանի նկատմամբ Քննչական կոմիտում հարուցվել է քրեական վարույթ Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու. բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին Հայկ Սարգսյանն էլ է մասնակցում ՔՊ-ի քաղաքական ժողովին Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Թրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիBRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի ԾինփինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստը փետրվարի 1-ից նոր ակումբ կունենա«Կա՛մ զիջում, կա՛մ պատերազմ». քպ-ական էժան շանտաժը. Իշխան ՍաղաթելյանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըԱՄՆ ԿՀՎ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչության նախապատրաստման վերաբերյալ փաստաթղթերՆԳՆ կրթահամալիրում քննարկվել է սահմանապահ ծառայողների արհեստագործական կրթության ծրագրի ներդրումըՉեղարկվում է Շիրակի մարզի պլանային ջրանջատումը. «Վեոլիա Ջուր»Դպրոցականների հեծանվավազքի մրցաշարում համայնքային փուլում մասնակցություն ունենք գրեթե 1000 դպրոցից՝ շուրջ 4400 երեխա. ԿԳՄՍ նախարար
Արմավիրում անմարդկային պայմաններում հայտնաբերված տղամարդկանցից մեկը 1 ամիս անց մահացավ
ՖԻՖԱ-ն ցմաh որակազրկել է ֆուտբոլային ֆեդերացիաների երկու նախկին նախագահի ֆուտբոլային որևէ գործունեությամբ զբաղվելու իրավունքիցԱնօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տագանրոգի օդանավակայանի և Տոլյատիի քիմիական գործարանի վրաՕրվա իշխանությունը գտել է նոր թիրախ. Գառնիկ ԴանիելյանՈրպես անհետ կորած որոնվող 15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է ԲյուրեղավանումՕդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովՀյուսիսային Կորեան Ճապոնական ծովի ուղղությամբ բալիստիկ հրթիռներ է արձակել33-ամյա տղամարդուն պատկանող բնակարանից գողացել են 10 հազար դոլար, 4 մլն դրամ և ոսկյա զարդեր
Բանակի իրական խնդիրները սառնարանի մեջ չեն պահվում․ Պապիկյանի «անակնկալ» այցերը միայն տեսարան են ապահովում
Արցախցիներից հավելյալ փաստաթղթեր են պահանջում՝ կրկնաքաղաքացիությունը բացառելու հիմքով․ փաստաբանԱՄՆ-ը կրճատել է այն ժամանակավոր միջանցքների թիվը, որոնց ընթացքում նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին ՋրականումԱյս լուսանկարներում հայաթափված Արցախում և մասնավորապես Շուշիում հրճվում են, և բնականաբար հարց չեն տալիս, թե ո՞ւր են կորել հայերը Արցախից. Մհեր ՀակոբյանՍփյուռքից մեկ Թուրքիան է սարսափում, մեկ էլ՝ ՔՊ-ն․ Մարգարիտ ԵսայանՍաուդյան Արաբիայում խոսել են տրանսարաբական նավթամուղի վրա հարձակման մասինՍևանի ափին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակելՀայտնի է Անկախության 35-ամյակի տոնական համերգների ծրագիրը (տեսանյութ)
Քաղաքականություն

Գայլ Ալիևն ընդդեմ գառ Փաշինյանի․ պարզ է, թե ով ում է բզկտելու․ Հարութ Սասունյան

Թվում է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի զիջումներն Ադրբեջանի պահանջներին վերջ չունեն: Միակ վերջը լինելու է Հայաստանի վերջը:

Անցյալ շաբաթ, երբ նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի հասցեին, Փաշինյանը պատասխանեց հավելյալ զիջումներով։ Կարծես թե Ալիևն է Բաքվից կառավարում Հայաստանը։

2025 թվականի հունվարի 7-ին Ալիևը ծավալուն մամուլի ասուլիս տվեց ադրբեջանական լրատվամիջոցներին, որի ընթացքում չափազանց ստորացուցիչ տոնով ամբարտավան հայտարարություններ արեց Հայաստանի մասին։

Ահա հատվածներ նրա հայտարարություններից.

- Հայաստանը Տավուշի մարզի չորս գյուղերը վերադարձրեց Ադրբեջանին «ավելի շուտ մենախոսության, քան երկխոսության արդյունքում»։ Հայաստանն այս գյուղերը վերադարձրեց «ճնշման տակ»։
- «Հայաստանը չի կարող մեզ հետ մրցել սպառազինությունների մրցավազքում»։
- «Անկախ հայկական պետությունն, ըստ էության, ֆաշիստական պետություն է .... Կամ Հայաստանի ղեկավարությունն այն կոչնչացնի, կամ էլ մենք»։
- «Հայաստանն անհապաղ կերպով պետք է դադարեցնի սպառազինումը։ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս պետությունները պետք է դադարեցնեն պայմանագրերն ու չեղարկեն դրանք։ Արդեն իսկ Հայաստան մատակարարված սպառազինությունը պետք է վերադարձվի»։
- «Առանց Մինսկի խմբի լուծարման, առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնարին է»։
- «Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի և այն կբացվի»։
- «Նրա [նախագահ Թրամփի] առաջին ժամկետի ընթացքում ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում որևէ խնդիր չկար։ Ընդհակառակը, հարաբերությունները շատ դրական էին, և մենք կարողացանք առաջընթաց գրանցել շատ ոլորտներում։ Ադրբեջանի հետ կապված Բայդենի վարչակազմի գլխավոր սխալն այն էր, որ նրանք զոհաբերեցին ամերիկա-ադրբեջանական հարաբերությունները հանուն հայ-ամերիկյան հարաբերությունների»։
- «Հաշվի առնելով, որ Հայաստանի ներկայիս տարածքը, ըստ էության, ներառում է պատմական հողերը, որտեղ հիմնականում ադրբեջանցիներ են ապրել, այսօր մենք պնդում ենք, որ 300 հազար արևմտյան ադրբեջանցիներ պետք է վերադառնան այդ շրջանները։ Սակայն այդ շրջանից տեղահանվածների ընդհանուր թիվը, որոնք այժմ ապրում են Ադրբեջանի տարբեր շրջաններում՝ իրենց ժառանգների հետ միասին, մի քանի անգամ գերազանցում է 300 հազարը»։
Այն բանից հետո, երբ հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչները դժգոհեցին Ալիևի սպառնալից մեկնաբանությունների վերաբերյալ Փաշինյանի տարօրինակ լռությունից, նա վերջապես համաձայնեց հունվարի 8-ին պատասխանել «Արմենպրես»-ի մի քանի հարցերին.
Փաշինյանն ասաց, որ Հայաստանի մասին ագրեսիվ հայտարարություններ անելով՝ Ալիևն ակնկալում էր, որ Հայաստանից նմանատիպ ագրեսիվ պատասխանը «հիմք կստեղծի տարածաշրջանում նոր էսկալացիայի համար։ Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը»։ Փաշինյանը շարունակում է խաղաղություն մուրալ և անտեսել Ալիևի բազմաթիվ մերժումները։ Ալիևը նախընտրում է Հայաստանի մի կտոր, քան թղթի մի կտոր, որն անտեսելու է նույնիսկ իր ստորագրելու դեպքում: Այս կարճ հարցազրույցում Փաշինյանը 11 անգամ կրկնեց խաղաղություն բառը։

Երբ նրան խնդրեցին պատասխանել Ալիևի այն մեղադրանքին, թե Հայաստանը «ֆաշիստական պետություն է», Փաշինյանը երկչոտորեն համաձայնեց, որ Ադրբեջանում կա նման ընկալում Հայաստանի մասին, ինչպես որ Հայաստանում կա նման ընկալում Ադրբեջանի մասին։
Ալիևի կողմից Հայաստանի տարածքով ադրբեջանական միջանցքի մշտական պահանջների առնչությամբ, Փաշինյանը հերթական անգամ չպահանջեց, որ, ինչպես նշված է 2020 թվականի համաձայնագրում, Ադրբեջանը թույլ տա փոխադարձ մուտք Հայաստանին Ադրբեջանի տարածքով:
Պատասխանելով Ալիևի՝ Հայաստանի Հանրապետությունը որպես «Արևմտյան Ադրբեջան» անվանելու մասին հարցին՝ Փաշինյանը պարզապես ասաց. Ալիևը «այս թեմայով նոր բան չի ասել, որ ես նոր արձագանք ունենամ»։

Անդրադառնալով Հայաստանի կողմից զենք ձեռք բերելու վերաբերյալ Ալիևի բողոքներին՝ Փաշինյանը հայտարարեց. «Ոչ ոք չի կարող վիճարկել պաշտպանվող բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը»։ Այնուհետև նա հավելեց. «Մենք Հայաստանի Հանրապետության ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում .…»:

Հայաստանի կողմից հրադադարը խախտելու վերաբերյալ ադրբեջանական մեղադրանքներին ի պատասխան՝ Փաշինյանը կրկնեց իր առաջարկը՝ «ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների»։

Հունվարի 9-ին Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակեց ծավալուն մի հայտարարություն՝ բաղկացած 17 կետից՝ կատարելով Ալիևի զիջումների պահանջները։

Նա «Արևմտյան Ադրբեջանը» նկարագրեց որպես Ադրբեջանի արևմտյան մասում գտնվող մի քանի քաղաքներից բաղկացած տարածք, ներառյալ Արցախի հատվածները։ Նա Հայաստանի Հանրապետության քաղաքները կեղծորեն անվանեց որպես «Արևմտյան Հայաստան»՝ նենգաբար հավելելով. «սրանից դուրս չկա եւ չի կարող լինել Արևմտյան Հայաստան»։

Այնուհետև նա մանրամասնեց «տարածաշրջանում երկարատև կայունություն և խաղաղություն հաստատելու» բաղադրիչները.

- «Փոխադարձաբար հրաժարվել էսկալացնող խոսույթներից»։
- «Շարունակել սահմանազատման աշխատանքը»։
- «Կնքել Խաղաղության պայմանագիր, որը 90 տոկոսով պատրաստ է»։
- «Իրագործել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը»։
- «Հրադադարի ռեժիմի խախտումների հետաքննության համատեղ մեխանիզմ ներդնել»։
- «Ամբողջական կերպով լուծել պահվող անձանց խնդիրը»։
- «Ամբողջ ինտենսիվությամբ աշխատել գտնվելու վայրն անհայտ համարվող անձանց ճակատագրի պարզաբանման խնդրի լուծման վրա»։
- «Հրաժարվել միմյանց նկատմամբ առաջադրված պահանջներից, ներառյալ բայց ոչ միայն միջազգային դատական ատյաններում»:
- «Աշխատել Խաղաղության պայմանագրի կետերի ամբողջական և արդյունավետ իրագործման վրա»։
- «Սպառազինությունների փոխադարձ վերահսկման, քվոտավորման, կիրառման սահմանափակումների շուրջ բանակցելու մեխանիզմ ձևավորել»։
- «Երկու երկրներից փախստականների հետ կապված հարցերը քննարկել ամբողջության մեջ, խաղաղության հաստատումից հետո ձեւավորելով համատեղ մասնագիտական, փորձագիտական հանձնաժողով»։
- «Լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»։

Այս կետերից մի քանիսը Փաշինյանի նախկին առաջարկների կրկնությունն են, որոնք Ալիևը չի ընդունել։ Սակայն դրանցից մի քանիսը հակասում են Հայաստանի շահերին, մասնավորապես՝ միջազգային դատարաններում փոխադարձ հայցերի հետ կանչումը և ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Այս երկու պահանջներն էլ եղել են Ալիևի թելադրանքով։

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի