Հարավային Կորեայի նախագահին ձերբակալել են ապստամբության մեղադրանքով
Քննիչները Հարավային Կորեայի պատմության մեջ առաջին անգամ ձերբակալել են ժամանակավորապես կասեցված, բայց գործող նախագահ Յուն Սեոկ Յոլին՝ ապստամբության մեղադրանքով։
Այս մասին հաղորդում է Renhap գործակալությունը։
«Ձերբակալվել է նախագահ Յուն Սեոկ-Յոլը՝ ապստամբություն ղեկավարելու մեղադրանքով»,- գրել է գործակալությունը։
Մեքենաների շարասյունը, որոնցից մեկում, ենթադրաբար, գտնվում էր Յուն Սեոկ-Յոլը, դուրս է եկել նստավայրից և ուղղություն վերցրել դեպի կոռուպցիայի հետաքննության գրասենյակ։