ԵՄ-ն ուշադիր կուսումնասիրի Հայաստանի հայտը․ Մարտա Կոս
Եվրամիությունը ուշադիր կուսումնասիրի Հայաստանի անդամակցության հնարավոր հայտը, ասել է ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը` ելույթ ունենալով Բրյուսելում Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։
«Մենք նաև լսում ենք ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու դրական քայլերի մասին։ Սա ընտրություն է, և մենք պետք է շատ ու շատ ուշադիր ուսումնասիրենք բոլոր դիմումները, և նույնը կանենք Հայաստանի դեպքում։ Սակայն այս ընտրությունը, եթե Հայաստանը որոշի դիմել, ունի պարտավորություններ։ Վստահ եմ, որ տարվա առաջին կիսամյակում կայցելեմ Հայաստան՝ առաջին ձեռքից տեսնելու, թե ինչ է պետք անել նախօրոք, և ինչի մասին է կարևոր տեղեկատվության փոխանակումը»,- նշել է Կոսը։