Իրանի նախագահը հերքել է Դոնալդ Թրամփին սպանելու մեղադրանքները
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշյանը հերքել է մեղադրանքները, թե Իսլամական Հանրապետությունը պատրաստվում է սպանել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին։
«Սա հերթական հերյուրանքն է, որը տարածվում է Իսրայելի և այլ երկրների կողմից՝ նպատակ ունենալով զարգացնել աշխարհում իրանաֆոբիան։ Իրանը երբեք նման բան չի փորձել և երբեք էլ չի անի դա»,- ասել է Իրանի նախագահը NBC News-ին տված հարցազրույցում։
Հավելենք, որ 2024 թվականի հուլիսին և սեպտեմբերին Թրամփի դեմ մահափորձեր են կատարվել, որից հետո Թրամփը հայտարարեց, որ Իրանը վտանգ է ներկայացնում իր կյանքի համար։