Վարչապետի և նրա գործազուրկ կնոջ ունեցվածքը
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր եկամուտների եւ ունեցվածքի տարեկան հայտարարագիրը:
Վարչապետի դրամական միջոցները 2015 թվականի սկզբում կազմել են 210 միլիոն դրամ եւ 1 միլիոն 800 հազար դոլար, որը հարկային տարվա վերջում դարձել է 180 միլիոն դրամ եւ 1 միլիոն 600 հազար դոլար: Հովիկ Աբրահամյանի եկամուտները գոյացել են բացառապես աշխատավարձից: Նա 2015 թվականին ստացել է 10 միլիոն 551 հազար 814 դրամ աշխատավարձ:
Վարչապետի կնոջ Ջուլիետա Աբրահամյանի դրամական միջոցները հարկայի տարվա սկզբում կազմել են 220 միլիոն դրամ եւ 2 միլիոն 700 հազար դոլար, որոնք հարկային տարվա վերջում կազմել են 210 միլիոն դրամ եւ 2 միլիոն 670 հազար դոլար: Վարչապետի կինը, ով ոչ մի տեղ չի աշխատում, նախորդ տարի 45 միլիոն դրամի եկամուտ է ստացել: