Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պարզ չեն. Լավրով
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները պարզ չեն, բայց երկխոսությունը շարունակվում է, և մոտ ապագայում նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա։
Այս մասին ամփոփիչ ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նա նշել է, որ իր հայ գործընկերն ընդունել է հրավերը։
Միաժամանակ նախարարն անդրադարձավ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու ՀՀ կառավարության վերջին որոշմանը, ինչպես նաև համաձայնեց փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կարծիքին ԵԱՏՄ-ին և ԵՄ-ին անդամակցության անհամատեղելիության մասին։
«Սրանք երկու տարբեր համակարգեր են, տարբեր ազատ առեւտրի գոտիներ։ Բայց սա Երևանի ինքնիշխան իրավունքն է: Սակայն բոլոր դրական ու բացասական կողմերի կշռադատումը նույնպես Հայաստանի կառավարության պարտականությունն է»,- ասել է Լավրովը:
Խոսելով ՀԱՊԿ-ի մասին՝ նախարարը հիշեցրեց, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, սակայն ընդգծեց, որ Երևանը չի արգելափակում որոշումների կայացումը։ Այդ իսկ պատճառով կազմակերպությունն աշխատում և գործում է։