Ռուսաստանը կապեր կհաստատի Հայաստանի հետ ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերություն զարգացնելու ընթացքում. Պեսկով
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության զարգացումը Երևանի ինքնիշխան իրավունքն է, Ռուսաստանը, իր հերթին, մտադիր է կապեր հաստատել Հայաստանի հետ։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Վաշինգտոնի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Երևանի մտադրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սա մեր հայ ընկերների բացարձակ ինքնիշխան իրավունքն է։ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով: Մենք շարունակում ենք ելնել հիմնականից՝ մենք ունենք մեր երկկողմ հարաբերությունները Հայաստանի հետ, մենք գնահատում ենք այդ հարաբերությունները, մտադիր ենք դրանք էլ ավելի զարգացնել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Պեսկովը նշել է, որ բացի երկկողմ ասպեկտներից, Մոսկվայի համար շատ կարևոր է փոխգործակցությունը ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ում։
«Այս ամենը միասին վերցրած համագործակցություն է, որը զգալի շահ է ապահովում Հայաստանի և նրա ժողովրդի համար: Մենք հենց սրանից էլ ելնում ենք»,- եզրափակել է Պեսկովը: