Պեսկովը քննադատել է ԱՄՆ-ին՝ Հայաստանի հետ պայմանագրի ստորագրման համար
ԱՄՆ-ն ապակայունացնող դեր է խաղում Հարավային Կովկասում և փորձում է նոր երկրների տանել իր հետևից:
Այս կարծիքը լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրելու Հայաստանի մտադրությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Միացյալ Նահանգները երբեք առանձնապես կայունացնող դեր չի խաղացել Հարավային Կովկասում, նույնիսկ կարելի է հակառակն ասել: Հենց այս գործողությունների համատեքստում է, որ ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է իր հետևից տանել ավելի ու ավելի շատ երկրների»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։