Եմենի հութիները բալիստիկ հրթիռով հարձակում են գործել Իսրայելի ՊՆ շենքի վրա
Եմենի հութիները վերջին 12 ժամվա ընթացքում երկրորդ հրթիռային հարվածն են հասցրել Իսրայելի տարածքին։ Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիի խոսքով՝ հութի ուժերը Թել Ավիվում հիպերձայնային բալիստիկ հրթիռով հարձակվել են Իսրայելի պաշտպանության նախարարության վրա։
«Եմենի զինված ուժերի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել՝ Պաղեստին-2 հիպերձայնային բալիստիկ հրթիռով գրոհելով օկուպացված Յաֆֆայի շրջանում (Թել Ավիվ) այսպես կոչված իսրայելական պաշտպանության նախարարության վրա։ Հրթիռը հասել է իր թիրախին, և որսալու համակարգերը չեն կարողացել հետևել դրան»,- ասել է Սարին։
Իսրայելական բանակը Եմենից արձակված հրթիռը որսալու մի քանի փորձ է կատարել: