Ավստրալիայում ինքնաթիռն ընկել է կոկորդիլոսներով լի լիճը
Ավստրալիայի բնական արգելոցներից մեկում փոքր ինքնաթիռը մխրճվել է կոկորդիլոսներով լի լճի մեջ։ Այս մասին գրում է տեղական NEWS.com.au հրատարակությունը։
Միջադեպը տեղի է ունեցել Դարվին քաղաքից 67 կմ հեռավորության վրա։
Լրագրողների տեղեկություններով՝ ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ 63-ամյա օդաչուն և 29-ամյա ուղեւորուհին։ Տղամարդուն չի հաջողվել փրկել, սակայն կնոջը ուղղաթիռով տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։
Ներկա պահին իրավապահները պարզում են միջադեպի պատճառները և այլ մանրամասներ։