Իսրայելը չի վերադարձնի Սինվարի մարմինը Համասին
Իսրայելը մտադիր չէ վերադարձնել պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Յահյա Սինվարի մարմինը Գազայի հատվածում հրադադարի դադարեցման և պատանդների ազատ արձակման հնարավոր գործարքի շրջանակներում:
Այս մասին հայտնում է իսրայելական Ynet կայքը:
Ավելի վաղ Al Arabiya հեռուստաալիքը հայտնել էր, որ պաղեստինյան կողմը պահանջում է փոխանցել Սինվարի մարմինը՝ Գազայի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։
Լրատվամիջոցների տվյալներով Դոհայում խորհրդակցություններից հետո Կատարը կողմերին է փոխանցել համաձայնագրի վերջնական նախագիծը։ Այն ներառում է եռաստիճան գործարք, որը ներառում է պատանդների ազատումը՝ պաղեստինցի բանտարկյալների դիմաց, զինադադար և անկլավի կառավարման նոր համակարգի քննարկումներ:
Al Arabiya-ն հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը չի մեկնաբանել փաստաթուղթը։