Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդը անկախության հանրաքվեի կոչ է արել
Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության առաջնորդ Մեսութ Բարզանին անկախության հանրաքվե անցկացնելու կոչով է հանդես եկել։ Տեղեկացնում է sondakika.com կայքը։
Հյուսիսային Իրաքում քրդական ինքնավարության առաջնորդ, Քուրդիստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Մեսութ Բարզանին, իր իսկ ղեկավարած կուսակցության համաժողովի ժամանակ հայտարարել է, որ եթե մի անգամ էլ իրենց արյունը հոսի, ապա իրենց անկախության համար է դա լինելու։
Նա հայտարարել է, որ հասել է անկախ Քուրդիստան ունենալու ժամանակը։ Կուսակիցներին կոչ է արել պատրաստվել անկախության հանրաքվեի։
Խոսելով արտաքին վտանգների մասին, նա հայտարարել է, որ չի հետևելու երկու հզոր հարևաններ Իրանի և Թուրքիայի դիրքորոշմանը։ Նրա խոսքերով ԱՄՆ-ում և Թուրքիայում պնդել է, որ ամեն գնով հասնելու են անկախության։
«Եթե մի անգամ էլ մեր անյունը հոսի, դա լինելու է անկախության համար։ Մենք իրավունք ունենք անկախություն ունենալու։ Հորդորում եմ բոլորիդ պատրաստվել անկախության հանրաքվեի անցկացմանը»,- կուսակցության ժողովի ժամանակ հայտարարել է հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության առաջնորդը։