Մադուրոն առաջարկել է ազատագրել Պուերտո Ռիկոն ԱՄՆ-ից
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է բրազիլական զորքերի հետ ներխուժել Պուերտո Ռիկո՝ երկիրը ազատագրելու համար ԱՄՆ-ից։
Հայտարարությունն արվել է Վենեսուելայում կայացած միջազգային հակաֆաշիստական փառատոնում:
«Հյուսիսում կա գաղութացման ծրագիր, իսկ մենք ունենք ազատագրման ծրագիր, որը մեզ կտակել է Սիմոն Բոլիվարը։ Պուերտո Ռիկոյի անկախությունը կլինի, և մենք դրան հասնելու ենք՝ Բրազիլիայի և Լիմայի առաջատար ուժերով: Այդ գումարտակը պետք է կատարի Պուերտո Ռիկոյի ազատագրումը: Ի՞նչ կարծիքի եք այս մասին», - ասել է Վենեսուելայի ղեկավարը: