Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը ստացել են Գազայի համաձայնագրի վերջնական նախագիծը
Կատարը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչներին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և արմատականների կողմից պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագրի վերջնական նախագիծը։
Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Գործակալության աղբյուրի համաձայն Կատարի կառավարության ղեկավար և արտաքին գործերի նախարար Մուհամմեդ բին Աբդուլ Ռահման Ալ Թանին բանակցություններ է վարել Իսրայելի հետախուզական ծառայության ղեկավար Դեյվիդ Բարնեայի և ԱՄՆ հատուկ բանագնացի հետ։
Նշվում է, որ Դոհայում կայացած խորհրդակցությունների ժամանակ առաջընթաց է գրանցվել: