Ադրբեջանը անտունների հերթական խմբաքանակն է ուղարկել օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք
Ադրբեջանում մարդկանց ևս մեկ խումբ ուղարկվել է օկուպացված Արցախի Մեխակավան քաղաք:
Հանրապետության տարբեր շրջանների հանրակացարաններում, առողջարաններում, մանկական ճամբարներում, կիսավեր և վարչական շենքերում նախկինում ժամանակավորապես տեղավորված ընտանիքներն այսօր Բաքվի Գարադաղի շրջանից մեկնել են օկուպացված Մեխակավան:
Այս փուլում քաղաք է մեկնել 39 ընտանիք (165 մարդ)։