Էրդողանը կարող է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կկարողանա երրորդ անգամ առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնում՝ օգտվելով համապատասխան սահմանադրական դրույթից։
Նման կարծիք է հայտնել Թուրքիայի ղեկավարի ավագ խորհրդական Մեհմեդ Ուջումը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սահմանադրության 116/3-րդ հոդվածի համաձայն՝ նախագահ Էրդողանի թեկնածությունն առաջադրելու բացառիկ հնարավորություն կա։ Նրա առաջադրման քննարկումն օրակարգում կարող է հայտնվել 2027 թվականի երկրորդ կեսին»,- նշել է խորհրդականը:
Նա նաև հերքել է Էրդողանի հնարավոր առաջադրման և քրդական հարցի լուծման կառավարության ներկայիս նախաձեռնությունների միջև որևէ կապ, ինչը Թուրքիայի որոշ շրջանակների կարծիքով կարող է օգնել գործող նախագահին ընտրություններից առաջ միավորներ հավաքել։