Պենտագոնում խոսել են ԱՄՆ-ի կողմից Սիրիայում նոր ռազմաբազա կառուցելու մասին
ԱՄՆ-ը նոր ռազմաբազա չի ստեղծում Սիրիայի հյուսիսում գտնվող Քոբանիի շրջանում և չի նախատեսում պարեկություն իրականացնել քրդական ուժերի հետ։
Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։ Նա նաև մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ամերիկյան և ֆրանսիական զորքեր կարող են տեղակայվել Սիրիայի հյուսիսում.
«Ես տեղյակ չեմ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի համատեղ պարեկության մասին, եթե դա նկատի ունեք, ապա ես նման բան չգիտեմ», - ասել է նա:
Սինգհը նաև վստահեցրել է, որ ԱՄՆ-ը չի ծրագրում փոխել Սիրիայում իր ուժերի թիվը։
Ավելի վաղ Al Hadath հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Եփրատի արևելյան ափին՝ Այն ալ-Արաբ (Քոբանի) քաղաքի տարածքում ստեղծվում է ԱՄՆ նոր բազա։