Ներկայացվել է տարածաշրջանային կապակցվածության և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման հարցերըԴանիելյան․ «Խաչքարերը կմնան, իսկ դուք պատմության մեջ կհիշվեք որպես թշնամուն ծառայած իշխանություն»Կալլաս․ ԵՄ-ն մտադիր չէ վերանայել Եվրոպայի անվտանգության գործող համակարգըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԱդրբեջանում ինտերնետ հասանելիությունն ու գաջեթները կհաշվառենՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Քննարկման առարկա դարձավ նաև Հայաստանի ներքին կացությունը»․ Արամ Վեհափառ«Բարսելոնայի» հետ նոր պայմանագիր է կնքելՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱրցախի իշխանությունները ողջունել են համազգային միավորման նախաձեռնությունը․ ԻսկանդարյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակԶելենսկի․ Ուկրաինան կշարունակի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինThe Telegraph․ Իրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելՀայտնի վրացի ճարտարապետը Հայաստանի համար յուրօրինակ գինեգործարան է նախագծելՀայաստանը կհյուրընկալի ՍԾՏՀ ԽՎ-ի սոցիալական և հումանիտար քաղաքականության հարցերի հանձնաժողովի նիստըԱրագածոտնի մարզում 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և մահացել էԱՄՆ-ն և Իրանը մոտենում են հակամարտությունը դադարեցնելու շուրջ բանակցություններում առաջընթացինԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՈրքան են կազմում միջազգային ֆինանսական կազմակերպությունների ներդրումները Հայաստանի տնտեսությունումՌԴ պաշտպանության նախարարությունում ստեղծվել են ԶՈւ թիկունքի և սպառազինության պետերի պաշտոններՀասարակության կորուստ. ո՞վ ենք մենքԵվրոպան համակել է ռումբերի մասին հաղորդումների ալիքըՄինսկում քննարկվել են Եվրասիայում անվտանգության նոր ճարտարապետության ձևավորման հեռանկարներըՔննարկվել է ՔՏՀԱՏՄ թվային բարեփոխումների, տվյալների ապահով փոխանակման մի շարք հարցերՎրաստանի արտարժույթի պահուստները հասել են պատմական առավելագույնիՑուցուլյանը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըԿիպրոսի կրթության նախարարը Մատենադարանում ծանոթացել է հայկական ձեռագրական ժառանգության նմուշներներինԵԱՏՄ-ՄԱԿ․ համագործակցություն տրանսպորտի ոլորտումԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ «խաղաղության մասին»Հայաստանն ու Վրաստանը վերսկսել են պետական սահմանի սահմանազատման աշխատանքներըՄահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջեյ ՌոքֆելլերըԹրամփը հայտարարել է, որ «անխելքություն» կլինի հրաժարվել ԱԲ-ի օգուտներիցՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱՄՆ պատվիրակության հետ քննարկվել է Հայաստանի աղետների դիմակայունության բարձրացման հարցերըԱռողջապահական ծառայությունների հասանելիության ընդլայնման հաջորդ փուլը կմեկնարկի 2027-ի հունվարիցԻրանը նշել է, որ կարող է հրթիռակոծել Եվրոպան12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՔննարկվել են ՀՀ-ի և Քենիայի աշխատանքի և բարեկեցության ոլորտներում համագործակցության հեռանկարներըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՔասախ գյուղում 31-ամյա տղամարդը մոպեդ է գnղացել (տեսանյութ)Բավարար առաջադիմություն ունեցող որևէ ուսանող պետք է դուրս չմնա բուհից․ Ժաննա ԱնդրեասյանԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացվել դատարանՈւկրաինայի հարցով համաձայնագիրը կընդգրկի ամբողջ Եվրոպան. Դոնալդ ԹրամփԲոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը. ԻշխանյանԿԳՄՍՆ-ն նախատեսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացնել պատմական Արտաշատ մայրաքաղաքի և Սյունիքի ժայռափոր բնակավայրերի հայտերըԱպօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացրած ընկերության կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 22.5 մլն դրամի վնասը
Քաղաքականություն

Մարագոսի հայտարարության իմաստը, տողատակը ըստ ամենայնի այլ է․ վերլուծություն

Տեղյակ ենք Հայաստանի կառավարության որոշման մասին եւ կուսումնասիրենք այն, ասում է Հայաստանում ԵՄ դեսպան Մարագոսը, ի պատասխան ԵՄ անդամակցության մեկնարկի վերաբերյալ կառավարության եզրակացության մասին հարցին: Այս մասին գրել է վերլուծաբան Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով  Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոս հայտարարությանը։

«Ի՞նչն է ուսումնասիրելու ԵՄ-ն՝ կառավարության դրական եզրակացությու՞նը: Այդտեղ ի՞նչ կա ուսումնասիրելու: Ուսումնասիրելու առարկան թեման է, այսինքն այն նախաձեռնությունը, որ առաջ էին քաշել չորս ուժերը եւ որը ստացավ «Եվրաքվե» անվանումը, իրականացվեց ստորագրահավաք, դեռեւս նախորդ տարեվերջին հայտարարվեց դրա ավարտի մասին, եւ Նիկոլ Փաշինյանն էլ դեռեւս այդ ժամանակ հայտարարեց, որ տարակուսելի կլինի այդ նախաձեռնությանը դրական չվերաբերելը:

ԵՄ-ն այսքան ժամանակ չէ՞ր ուսումնասիրել թեման, նո՞ր պետք է անի դա: Չէ՞ որ կառավարությունում կատարվածը ըստ էության տեխնիկական է, այն ամենից հետո, ինչը նկարագրեցի նապորդ տարվա ժամանակագրությամբ:

Իհարկե, կասկած չկա, որ թեման ԵՄ համար ուսումնասիրված է:

Մարագոսի հայտարարության իմաստը, տողատակը ըստ ամենայնի այլ է: Նա խոսում է թերեւս Նիկոլ Փաշինյանի դիրքորոշման ու քաղաքականության «անկեղծությունն» ուսումնասիրելը: Այլ կերպ ասած, Փաշինյանն իրապե՞ս տրամադրված է ռազմավարական նպատակադրումով, թե՞ Եվրամիությանն է դնում որոշակի տակտիկական փաստի առաջ, գնդակը տեղափոխելով իրենց դաշտ:

Ինչպես շատ անգամներ առիթ եմ ունեցելլ ասելու, չունենալով որեւէ գործնական ակնկալիք Ռուսաստանից, Փաշինյանը փորձում է անվտանգության միջավայրում օպերատիվ ռիսկերի կառավարման հարցում պատասխանատվության վակուումը լրացնել Արեւմուտքով: Առավել եւս, որ Կովկասում ապակայունացման վրա խաղի առավել ակտիվ մոտիվացիոն ռեժիմը հենց Արեւմուտքում է՝ ընդդեմ Ռուսաստանի եւ Իրանի: Իսկ Արեւմուտքն այդուհանդերձ չունի այդ պատասխաննատվության տակ մտնելու, հետեւաբար նաեւ կաշկանդվելու ցանկություն: Որքան քիչ պատասխանատվություն Կովկասում, այնքան ավելի մեծ ազատություն Ռուսաստանի եւ Իրանի համար կենսական գոտում նրանց խնդիրներ առաջադրելու գործում:

Եվ այդ համատեքստում, ըստ իս, Փաշինյանի առաջ միշտ խոշոր հաշվով դրվում է այն, որ՝ «չենք հավատում», թե դու իրապես ձգտում ես կտրվել Ռուսաստանից: Բոլորովին զուտ զուգադիպություն չէ, որ կառավարության եզրակացությունը համընկնում է այն ժամանակին, երբ նկատելիորեն առկա է լիցքերի կուտակում, այսինքն անվտանգային ռիսկերի ուժգնացում:

Եվ այդ պայմաններում Փաշինյանը անում է քայլ, որը իսկապես բավականին ծանրակշիռ փաստի առաջ է դնում ԵՄ-ին: Ընդ որում, կարծես թե «միանում» է նաեւ Ռուսաստանը՝ ըստ էության «վերջնագրային»՝ կամ-կամ արձագանքով: Որովհետեւ, ինչպես դարձյալ առիթ եմ ունեցել արտահայտել բազմիցս, զուտ տակտիկական ռեժիմի պարագայում իրերի այդօրինակ դրությունը բավարարում է նաեւ Ռուսաստանին ու Իրանին, եթե կաշկանդում է եվրաատլանտյան թեւում նրանց մրցակիցներին: «Վերջնագրային» արձագանքով Մոսկվան մի կողմից փորձում է զգուշացնել Հայաստանին՝ չանցնել ռազմավարական ռիսկի սահմանը, մյուս կողմից «կշիռ» է հաղորդում Հայաստանի քայլին:

Ինչպես ասում են, «դե եկ ԵՄ՝ ու մի հավատա»»,-գրել է վերլուծաբանը։